Շենգավիթում գործող շինանյութի առևտրի կետերում արձանագրվել են խախտումներ․ ՇՏՎՄ


Շենգավիթում գործող շինանյութի առևտրի կետերում արձանագրվել են խախտումներ․ ՇՏՎՄ
Հուլիս 12 17:44 2020

Այսօր՝ հուլիսի 12-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Շենգավիթում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները մի քանի խախտումներ են արձանագրել: Մասնավորապես շինանյութի առևտրի կետերում բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն ՀՀ ողջ տարածքում շարունակում է մշտադիտարկման աշխատանքները: