Հուլիսի 11-ին և 12-ին դեպի Երևան և հակառակ ուղղություններով 3 չվերթ կիրականացվի, տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
«Տեղեկացնում ենք, որ.
Հուլիսի 11-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում 23։55)։
Հուլիսի 12֊ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում 00:30, մեկնում 01:00):
Հուլիսի 12-ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45):
Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:
Առաջիկա չվերթների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել ֆեյսբուքյան մեջ էջին:










