«Մեր վագոն-տնակներն իրենց տեղում են». Շիրակ Բունիաթյան


«Մեր վագոն-տնակներն իրենց տեղում են». Շիրակ Բունիաթյան
Հուլիս 11 23:44 2020

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «Դեմ եմ Ամուլսարում հանքարդունաբերությանը» ֆեյսբուքյան խմբում գրել է. «Տեղեկություն ստացանք, որ «ինչ-որ մարդիկ» որոշել են Ամուլսարի մեր պոստերի վագոն- տնակները ծանր տեխնիկայի միջոցով տեղաշարժել։
    

Կարճ ժամանակում Ջերմուկ համայնքի բնակիչները ինքնակազմակերպվեցին և ինքնաբուխ կերպով հավաքվեցին Ամուլսարի պոստերում։
    

Ոչ միայն ոչ ոք չեկավ տեղաշարժելու տնակները, այլև պարզվեց, որ չկա այդպիսի մեկը, որ կարողանա ժողովրդի կամքին դեմ գնալով, ինչ-որ խաղեր տալ Ամուլսարում։
    

Կարճ ասած՝ մեր վագոն-տնակներն իրենց տեղում են և այնտեղ կմնան ինչքան որ ժողովուրդը նպատակահարմար գտնի»։