Ի՞նչ է պատահել Ներքին Խնձորեսկցի Նարեկ Ս-ին, արդյոք մելորվե՞լ է, թե՝ գերեվարվել


Ի՞նչ է պատահել Ներքին Խնձորեսկցի Նարեկ Ս-ին, արդյոք մելորվե՞լ է, թե՝ գերեվարվել
Հուլիս 11 00:00 2020

 

Armday.am-ին Գորիսից հայտնում են, որ երեկ՝ հուլիսի 9-ին  Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Ս․-ի անհետացման հետ կապված կասկածներ կան, որ քաղաքացին գերեվարվել է ադրբեջանցիերի կողմից, քանի որ այդ տարածքի արոտավայրերը գտնվում են Ադրբեջանական սահմանին մոտ։ Ինչպես նաև գյուղացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հայտնեց, որ քաղաքացի Նարեկ Ս․-ի հեռախոսն այս պահին ունի ինտերնետ հասանելիություն, սակայն հայկական հեռախոսահամարով զանգահարել չի լինում։ Նարեկի ընկերները նույնպես կարծում են, որ նա գերեվարված է ադրբեջանցիների կողմից։

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 9-ին ԱԻՆ ահզանգեր էր ստացել, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) hուլիսի 9-ին գնացել է Գոր Այք գյուղի հարակից արոտավայր և չի վերադարձել: Անմիջապես դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և տարել որոնողական աշխատանքներ, իսկ այսօր՝ հունիսի 10-ին, ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ ժամը 19։47-ի դրությամբ դադարեցվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները․ քաղաքացին չի հայտնաբերվել։ 

Հիշեցնենք նաև, որ այս մասին դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել