«Եղեգ» ՓՀԷԿ-ն սահմանվածից ավելի ջրառ է իրականացրել. շրջակա միջավայրին վնասը՝ ավելի քան 3,8 մլն դրամ


«Եղեգ» ՓՀԷԿ-ն սահմանվածից ավելի ջրառ է իրականացրել. շրջակա միջավայրին վնասը՝ ավելի քան 3,8 մլն դրամ
Հուլիս 6 15:25 2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավել ջրառ՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջը։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Հաշվարկվել է 3.813.821 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հարուցվել է վարչական վարույթ։