Այսօր ամենածանրաբեռնված օրն է. Արայիկ Հարությունյանը Կապանի դպրոցներում է (տեսանյութ)


Այսօր ամենածանրաբեռնված օրն է. Արայիկ Հարությունյանը Կապանի դպրոցներում է (տեսանյութ)
Հուլիս 6 09:58 2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ հուլիսի 6-ի վաղ առավոտյան այցելել է Կապանի երկու դպրոցներ, որտեղ տեղի են ունենում ընդունելության քննություններ: Նախարարին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այսօր ընդունելության քննությունների ամենածանրաբեռնված օրն է. «Ամեն բան բավականին լավ կազմակերպված է: Դիմորդները պահպանում են սոցիալական հեռավորություն»:

Նա շրջեց քննասենյակներում, զրուցեց դիմորդների հետ, հաջողություբն մաղթեց նրանց: