Մանկապարտեզներում թերացումներն ու խախտումները էականորեն նվազել են. Կրթության տեսչական մարմին


Մանկապարտեզներում թերացումներն ու խախտումները էականորեն նվազել են. Կրթության տեսչական մարմին
Հուլիս 3 23:08 2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Այսօր Կրթութան տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, իսկ ուժեղացված վերահսկողություն՝ Երևանի Մալաթիա-Սեբասիտա վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում: Կրթության տեսչական մարմինն արձանագրում է, որ ներկայումս մանկապարտեզները ավելի արդյունավետ են հետևում սահմանված կանոնների պահպանմանը, ինչի արդյունքում ստուգայցերի ընթացքում հայտնաբերված թերացումներն ու խախտումները էականորեն նվազել են: