Սահմանը փակ է՝ Հայաստան անգամ նամակ ու ծանրոց ուղարկելու ․․․


Սահմանը փակ է՝ Հայաստան անգամ նամակ ու ծանրոց ուղարկելու ․․․
Հուլիս 2 13:48 2020

Hraparak.am-ը գրում է.

Մի ժամանակ Հայաստանն էր զգուշանում  Իտալիայից, հիմա տխուր է, բայց փաստ․ Իտալիան է զգուշանում Հայաստանից։ Անգամ նամակների և ծանրոցների համար սահմանը ժամանակավոր փակ է։ Դա ընդամենը պիտի հուշի, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ինչ որ բան սխալ ենք անում, բայց և, որն ավելի վտանգավոր է՝ չենք ընդունում դա։ Գրում են, որ Իտալիան է Հայաստանի համար «սև» ցուցակում։ Ինչքա՜ն կարելի դոփել սեփական սխալների վրա և մնալ նույն տեղում։

Միլանից գրում են․

Eva Papikyan

Գնացի փոստ, փոքր բան ունեի ուղարկելու Հայաստան, ասեցին դեպի Հայաստան էլ ծառայություն չեն մատուցում։ Սահմանը ժամանակավոր փակ է նույնիսկ նամակների և ծանրոցների համար։
Արդեն էսպես։ Դե պատկերացրեք ինչ վիճակ է։



loading...