«Գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր». Հակոբ Արշակյան


«Գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր». Հակոբ Արշակյան
Հուլիս 2 00:30 2020

Օրեր առաջ «Հայփոստի» գրասենյակներ այցելությունների ընթացքում պարզվեց, որ բավական լուրջ խոչընդոտի են բախվում մեր փոստատարները՝ կենսաթոշակ ստացողների անվանացանկի առկա միակ թղթային տարբերակը հնարավորություն չէր տալիս միաժամանակյա և ավելի արդյունավետ աշխատանք իրականացնել: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այսօր կարող ենք փաստել, որ ևս մեկ քայլ ենք արել փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ և «Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր:

Ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ կենսաթոշակների վճարման նոր համակարգի ներդնում, որը սկզբունքորեն կփոխի մինչ այդ գործող ՝ թղթային ցուցակներով վճարման համակարգը:

Պիլոտային ծրագիրը կմեկնարկի մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանի փոստային բաժանմունքներում: Մանրամասներն այստեղ են՝ https://rb.gy/84sduq»

Համոզված եմ, որ յուրաքանչյուր նմանօրինակ ձեռքբերում քայլ առաջ է դեպի մեր հիմնական նպատակներից մեկը՝ թվային տնտեսության և հասարակության ձևավորումը»: