Ստուգայցեր՝ Նանսենի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիներում. հայտնաբերվել են խախտումներ


Ստուգայցեր՝ Նանսենի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիներում. հայտնաբերվել են խախտումներ
Հունիս 30 20:48 2020

Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են անակնկալ ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում։

Նանսենի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիներում իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր։ Մասնավորպես՝ մեծահասակները բացօթյա տաղավարներում առաջացնում են կուտակումներ և չեն հետևում սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնին։ Տեսչական մարմնի մասնագետների նախազգուշացումների և բացատրական աշխատանքների արդյունքում թերությունները շտկվել են տեղում։

Ստուգայցի ընթացքում բաժանվել են դիմակներ, իրականացվել է իրազեկում և խորհրդատվություն՝ պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։