Փրկարարները Երեւանում հայտնաբերել են 87-ամյա տղամարդու դի


Փրկարարները Երեւանում հայտնաբերել են 87-ամյա տղամարդու դի
Հունիս 28 21:10 2020

Հունիսի 28-ին, ժամը 15:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղայան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Վլադիմիր Տ․-ի դին (ծնված 1933 թ)։