Շատերը հավատում են, որ կարող են մեկ տարի ապրել և ծանրաբեռնված աշխատել, իսկ հետո մեկ շաբաթ գնալ ծով, և ամեն ինչ կարգին կլինի: Բայց Պեդրամ Շոջայը շեշտում է. «Եթե առօրյա կյանքը չի պարունակում առողջ բաներ, ապա առողջության մասին միայն կարելի է երազել»:
Պեդրամ Շոջայը երկար ժամանակ զբաղվում է արևելյան բժշկությամբ, և նաև նա ամենաիսկական դաոսյան վանական է, բայց հավատացեք ինձ, նա բոլորովին էլ սովորական «գուրու» չէ:
«Քաղաքի վանականը» վերնագրով իր գրքում Պեդրամը համատեղում է Հին Արևելքի փիլիսոփայությունը երջանկության, առողջության և հաջողության ժամանակակից ձգտումներիի հետ, գրում է New York Post-ը:
«Մարդիկ ասում են, որ «Վերջերս ես ինձ այդքան էլ լավ չեմ զգում, բայց ոչինչ, ես այս տարի քրտնաջան կաշխատեմ, իսկ հետո կուղևորվեմ ծով և անմիջապես ինձ ավելի լավ կզգամ»: Բայց նրանք չեն հասկանում, որ եթե նրանց առօրյա կյանքը չի պարունակում առողջ բաներ, նրանք կարող են միայն երազել առողջության մասին», – բացատրում է հեղինակը:
Ահա Պեդրամ Շոջայի հինգ խորհուրդները, որոնք կարող են կյանքը մի փոքր ավելի լավը դարձնել:
1. Հետևեք ձեր սննդակարգին
Շոջայը ասում է, որ երբ սխալ բան ենք ուտում և սխալ քանակությամբ, դրանով իսկ մեզ զրկում են էներգիայից: «Մենք չպետք է ուտենք քիմիական գործարանների արտադրանքները, այլ իրական սնունդ՝ ծնված Երկրից և չմշակված, սնունդ, որը մեր մարմինը հեշտությամբ կյուրացնի», – գրում է նա:
Վանականը խորհուրդ է տալիս ավելի շատ բանջարեղեն և ընդեղեն ուտել:
2. Լցրեք ձեր օրը ֆիզիկական ակտիվությամբ
Եթե ամեն օր ութից ինը ժամ անցկացնում եք գրասենյակում, ապա աշխատանքային օրվա ավարտից հետո մարզասրահում անգամ մեկ ժամ մարզվելը չի կարող փոխհատուցել ակտիվության բացակայությունը: Այդ իսկ պատճառով Շոջայը առաջարկում է ընդմիջում անել ամեն 25 րոպեն մեկ:
«Կատարեք տասը կքանստում կամ հրում վարժություն», – գրում է նա: «Կամ պարզապես հինգ րոպե քայլեք այստեղ, այնտեղ»:
3. Լավ քնեք
Որպես կանոն, բոլորս, նոր-նոր արթնանալով, սկսում ենք սկյուռիկի նման պտտվել անիվի մեջ, և մինչև օրվա վերջ մեր մարմինը իսկապես ուզում է քնել, բայց մեր միտքը այնքան հագեցած է, որ թույլ չի տալիս մեզ դա անել:
«Մենք պառկում ենք անկողնում՝ բաց աչքերով, և մտածում, թե գրողը տանի, ինչո՞ւ չենք կարողանում քնել», – գրում է նա: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, սա հեշտ է շտկել. Պարզապես անհրաժեշտ է ցերեկը երկուսից հետո թողնել ցանկացած խթանիչ և տան ու աշխատավայրի լույսը փոխարինել ավելի «մեղմով»:
4. Կառավարեք ձեր ժամանակը
Շոջայը հավատում է, որ երբ մենք միևնույն ժամանակ շատ բաներ ենք ասնում, երբ ակնհայտորեն ժամանակ չունենք դրանց համար, դա կարող է սթրեսով լցնել մեր կյանքը:
«Սովորեք ոչ ասելու արվեստը», – գրում է նա: «Ազատեք ձեր ժամանակը, էներգիան և վճռականությունը` գործերն առավել արդյունավետ իրականացնելու համար»:
5. Խելացիորեն ծախսեք գումարը
«Դադարեք գումար վատնել անպետք բաների վրա», – ասում է Պեդրամ Շոջայը: Նա հավատում է, որ ավելորդ ծախսերը մեզ ստիպում են ավելի ու ավելի շատ աշխատել. «Ժամանակը մեր ամենաարժեքավոր ռեսուրսն է, այնպես որ մի վատեք դա ապարդյուն»: