Գյումրիում արձանագրվել է էլեկտրահարության դեպք. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Գյումրիում արձանագրվել է էլեկտրահարության դեպք. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Ապրիլ 5 20:08 2020

Շտապ բուժօգնության մեքենայով մարտի 5-ին  «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել էլեկտրահարված 2 տղամարդ։ Տուժածների ինքնությունը ճշտվում է: Նրանցից  մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրել է կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:

 

«Նրանցից մեկն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում. առկա են հոսանքի մուտքի և ելքի կետեր՝ սրտամկանի վնասվածք,  իսկ մյուսի վիճակը միջին ծանրության է, հոսանքի ազդեցության հետքեր չկան։ Ունի գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում և սալջարդ: Հավանաբար, վնասվել  է հարվածի  ալիքից: Վերջինս գտնվում է վիրաբուժական բաժանմունքում»,- նշել է Արմեն Խաչատրյանը:

 

Դեպքի հանգամանքները ճշտվում են։

loading...