Արամ Վարդանյանի բնակարանից վերցրել են անձնական կյանքին վերաբերվող տեսաերիզներ և այլն իրեր, որոնք ընդհանարպես քրեական գործի հետ ոչ մի առնչություն չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապեր»-ի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Մենք առարկել ենք դա, որովհետև քրեական գործի համար էական նշանակություն ունեցող իրեր պետք է վերցվեն»,- նշեց նա:
Սահակյանի խոսքով՝ ոչ մի բան, բնականաբար, չի հայտնաբերվել, Արամ Վարդանյանը այդ քրեական գործի հետ որևէ առնչություն ունենալ չի կարող և որոշման բովանդակային մասից էլ է երևում, որ խոսքը գնում է ինչ-որ անձանց ենթադրությունների մասին: «Իհարկե, այդ անձանց մենք գիտենք, գիտենք նրանց առնչությունը որոշակի անձանց հետ, նրանց շահագրգռվածությունը նման ենթադրություններ անելու: Մենք շուտով դրան կանդրադառնանք և կնշենք՝ ինչ շահագրգռվածություն ունեն նման անձինք, որ նման հաղորդումներ են տալիս:»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Կարմիր բերետավորները» Արամ Վարդանյանի («Վստրեչի Ապեր») տան մոտ էին:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իրենց էջերի միջոցով տեղեկացրել էին, որ երեկ ոստիկանական աշխատակիցները, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, ներխուժել են Արամ Վարդանյանին պատկանող և Արցախի 17 հասցեում գտնվող այլ տներ, կոտրել դռներն ու պատուհաները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, «կատարել հափշտակություն»։