Վերջին օրերին ուժեղ քամիների հետեւանքով մեծ վնասներ է կրել Գեղարքունիքի մարզի ճամբարակ համայնքը: Ճամբարակի համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ քամու հետեւանքով վնասվել է բազմաբնակարան 16 շենքերի տանիքներ, 25 առանձնատների տանիքներ, հանրային նշանակության 7 շենքերի տանիքներ: Մասնակի քանդվել են նաեւ Ճամբարակի թիվ 1 եւ 2 հիմնական, Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցների տանիքները: Վնասվել է Ճամբարակ քաղաքի լուսավորվածության ցանցը 1800 գծամետր երկարությամբ:
Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի հետ այս պահին այդ ուղղությամբ աշխատում են. «Մեզ մոտ քամին մի փոքրդադարել է,հիմա հանձնաժողովի հետ նայում ենք, թե որտեղ, ինչքան վնաս է կրել: Միայն կարող եմ ասել, որ վնասի ծավալը շատ մեծ է :Մենք ակտը կկազմենք, ու կուղարկենք կառավարություն: Թե կառավարությունը ինչպես ու երբ կփոխհատուցի չեմ կարող ասել, ոնց էլ փոխհատուցի շնորհակալ կլինենք»,-ասաց քաղաքապետը եւ հավելեց, որ Ճամբարակում վերջին տարիների ընթացքում այսպիսի ուժեղ քանի չէր եղել.
«Մեր հետ էսպես բան դեռ չէր եղել: Անգամ մեր մեծերը չեն հիշում, որ Ճամբարակում այսպես ուժգին քամի լիներ»:










