Արտակարգ իրավիճակ Լոռիում. ուժեղ քամին տապալել է հաստաբուն ծառեր, պոկել տանիքներ (ֆոտո)


Արտակարգ իրավիճակ Լոռիում. ուժեղ քամին տապալել է հաստաբուն ծառեր, պոկել տանիքներ (ֆոտո)
Փետրվար 7 11:47 2020

 

Լոռու մարզում, փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 20:00-ից հետո ուժեղ քամու հետեւանքով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 1 տասնյակի հասնող հաստաբուն ծառեր են ընկել ճանապարհի երթեւեկելի հատված: Որոշ տեղերում ընկած ծառերը փակել են անգամ ամբողջ ճանապարհը:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդները այն կամ շրջանցել են կամ մեքենաները պարզապես վարել դրանց վրայով: Օպերատիվորեն արձագանքել են տեղի ճանշինականները, անտառապետերն ու անտառապահները, ովքեր բենզասղոցներով մասնատել են հաստաբուն ծառերն ու այն հեռացրել ճանապարհի երթեւեկելի հատվածից:

 

Աղբյուրը հայտնում է, որ քամու հետեւանքով Տաշիրի տարածաշրջանի Նորաշեն եւ Սարչապետ համայնքներում էլ տանիքներ են պոկվել: Սպիտակ քաղաքում էլ քամու հետեւանքով 2 տան տանիք պոկվել ու ընկել է ավտոմեքենաների վրա: Մի շարք համայնքներում էլ հոսանքազրկումներ են եղել: