Խոշոր ավտովթար՝ Լոռիում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 5 վիրավոր


Խոշոր ավտովթար՝ Լոռիում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 5 վիրավոր
Փետրվար 7 11:34 2020

Փետրվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:10-ի սահմանում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Mercedes մակնիշի և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 2 մեքենաների վարորդներն ու Merցedes-ի 3 ուղևորները տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: