Երևանում բախվել են 2 Mercedes-ներն ու Toyota-ն. կա վիրավոր


Երևանում բախվել են 2 Mercedes-ներն ու Toyota-ն. կա վիրավոր
Փետրվար 6 23:57 2020

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 35 ՍG 466 համարանիշի, Mercedes մակնիշի 35 PN 744 համարանիշի և Toyota մակնիշի 50 XO 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության ծառայության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, ապա տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ բոլորը եղել են սթափ: