Տխուր է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար


Տխուր է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար
Փետրվար 6 13:14 2020

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը:

«Տխուր է, որ Հայաստանի Հանրապետության դրոշի և զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ պաշտոնյան կարող է վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար 5 000 դոլար կաշառք վերցնել ու վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա անձնական վիրավորանք է իր, հայ ժողովրդի, 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների հասցեին:

«Կարծում եմ, որ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց վարչապետը: