Մեզ պետք էր պրոակտիվ արտաքին քաղաքականություն՝ հենված երկարաժամկետ ազգային ռազմավարության վրա. քաղաքագետ


Մեզ պետք էր պրոակտիվ արտաքին քաղաքականություն՝ հենված երկարաժամկետ ազգային ռազմավարության վրա. քաղաքագետ
Մայիս 3 23:47 2025

«Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված ռեժիմով։ Ռեակտիվ արտաքին քաղաքականություն, ռեակտիվ ներքին քաղաքականություն, ռեակտիվ բանակաշինությունը չէր կարող մեզ համար ապահովել հաջողություններ երկարաժամկետ հեռանկարում, բայց մենք անգամ միջնաժամկետ հեռանկարում չկարողացանք դիմակայել»,-գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։

Նա շարունակում է.

««Իսկ ի՞նչ էր մեզ պետք»։ Սա թերեւս ամենակարեւոր հարցն է, որի պատասխանն էլ անչափ կարեւոր է։

Մեզ պետք էր պրոակտիվ արտաքին քաղաքականություն, հենված երկարաժամկետ ազգային ռազմավարության վրա, պրոակտիվ ներքին քաղաքականություն` հենված երկարաժամկետ ռազմավարության վրա, պրոակտիվ բանակաշինություն` երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգի վրա հիմնված»։