Երևանի Պ. Սևակի փողոցում ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին. կա զոհ


Երևանի Պ. Սևակի փողոցում ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին. կա զոհ
Փետրվար 2 21:53 2020

Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ. կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: