Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արկադի Ենգիբարյանի վարած Opel մակնիշի 35 CT 540 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Հակոբ Ժամհարյանի վարած Ford մակնիշի 36 PG 358 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ; Դեպքի վայր են ժամանել անապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության, մեկն էլ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում։










