Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը


Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը
Դեկտեմբեր 7 16:27 2019

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:15-ի սահմաններում Գայի պողոտա և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 36 MX 539 համարանիշի և Mercedes մակնիշի 60 VV 011 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

Shamshyan.com