Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով Բագրատունյաց օղակում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր


Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով Բագրատունյաց օղակում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր
Դեկտեմբեր 5 22:31 2019

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետեքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։

  Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 10 ՕՕ 098 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց օղակում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։