Անցած շաբաթ գրանցվել է 415 դեպք, որից 246-ն՝ արտակարգ


Անցած շաբաթ գրանցվել է 415 դեպք, որից 246-ն՝ արտակարգ
Նոյեմբեր 25 11:31 2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 18-ից 24-ը գրանցվել է 415 դեպք, որից 246-ը՝ արտակարգ:

Նշված ամանակահատվածում արձանագրվել է 149 կենցաղային կանչ, 149 հրդեհի ահազանգ, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9 և տուժել 86 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 16 դեպք, տուժել է 36 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: