Գյումրիում 3-րդ հարկի պատուհանից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. մանրամասներ


Գյումրիում 3-րդ հարկի պատուհանից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. մանրամասներ
Նոյեմբեր 16 20:29 2019

Այսօր` նոյեմբերի 16-ին, ժամը 11:55-ին, Գյումրու Տրտադ Ճարտարապետ թողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը մինչ այս պահը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Գյումրի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ աղջիկն ունի գանգուղեղային վնասվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, կոնքի կոտրվածք, ազդոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք, ձախից թոքի սալջարդ, տրավմատիկ շոկ, այժմ պայքարում են նրա կյանքի համար:

Դեռեւս պարզ չէ, թե արդյոք աղջիկն ունեցել է առողջական որեւէ խնդիր, կատարվածն անզգուշության արդյո՞ւնք է, թե՞ այլ պատճառներ կան:

 

Նշենք, որ աղջիկը այդ բնակարանում ապրում է մոր հետ: