ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն Օպերայի թատրոնում ռեստորան կառուցելու մասին նախագիծը քննադատող արվեստագետներին խորհուրդ է տալիս մանրամասն ուսումնասիրել այլ երկրների փորձը:
«Ես խորհուրդ կտամ իմ ավագ գործընկերներին, որպեսզի ուշադիր ուսումնասիրեն, թե աշխարհում ինչպես է դա արվում: Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհի ցանկացած օպերային թատրոններում այսօր կան բարձրակարգ սնունդ ապահովող վայրեր», - նշեց Ա. Ամիրյանը:
Բացի այդ, նախարարը խոստացավ, որ նախագիծը պարտադիր դրվելու է հանրային քննարկման, որտեղ բոլորը կարող են իրենց կարծիքները հայտնել:
«Ե՛վ համոզված, և՛ վստահ եմ, որ ծրագրվող նախագիծը գոհացնելու է բոլորին», - ընդգծեց նախարարը: