Ամեն բան հիանալի էր կազմակերպված, հաջորդ տարի մեծ սիրով կրկին կմասնակցեմ. Ռոլանդ Գասպարյանը՝ «Armenian Europe Music Awards»-ի մասին


Ամեն բան հիանալի էր կազմակերպված, հաջորդ տարի մեծ սիրով կրկին կմասնակցեմ. Ռոլանդ Գասպարյանը՝ «Armenian Europe Music Awards»-ի մասին
Ապրիլ 6 15:09 2017

Մարտի 26-ին «Le Zénith Paris - La Villette» հանրահայտ համերգասրահում տեղի է ունեցել «Armenian Europe Music Awards» մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել հայկական երգարվեստի այնպիսի ճանաչված և սիրված դեմքեր, ինչպիսիք են Ռոզի Արմենը, Ջիվան Գասպարյանը, Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը, Ռոլանդ Գասպարյանը և այլք: Երեկոն վարել են Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Հրաչյա Հարությունյանը, Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը:

Armday.am-ը մրցանակաբաշխությունից ստացած տպավորությունների մասին զրուցել է «Տարվա լավագույն ալտերնատիվ երգիչ» մրցանակին արժանացած Ռոլանդ Գասպարյանի հետ:

«Ամեն բան շատ լավ է անցել է , շատ գոհ եմ կազմակերպիչներից՝ Հայկից և Աննա Կարոլինայից: Ճիշտ է, Փարիզում գործող անվտանգության օրենքից ելնելով՝ ժամանակի մեջ չտեղավորվեցինք և ես չկարողացա երգել , բայց ստացել եմ «Տարվա լավագույն ալտերնատիվ երգիչ» կոչումը, ինչի համար շատ շնորհակալ եմ և զգացված։ Ամեն բան հիանալի է եղել կազմակերպված»,-ասաց Ռոլանդ Գասպարյանը։

Նա նաև նշեց, որ հաջորդ տարի կրկին հրավեր ունենալու դեպքում, անպայման մեծ սիրով կընդունի այն և կմասնակցի մրցանակաբաշխությանը: