ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արտակագ ռեժիմով աշխատելու հորդորին:
«Արտակարգ ռեժիմը բառիս բուն իմաստով նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել ոչ թե մեզ տրված ութ ժամը` օրական ռեժիմով, այլ աշխատելու ենք 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը»,-ասաց նա:
Լրագրողները հարցրեցին գնաճի մասին, որը վերջերս է նկատվում, նախարարը նշեց, որ գնաճը պետք է հետ գա իր բնականոն մակարդակին, այսօրվա դրությամբ եղել է դեֆլացիա և նորմալ է, որ Հայաստանի տնտեսությունն ունենա շուրջ չորս տոկսանոց գնաճ: Ըստ նախարարի, դա կնպաստի տնտեսական աճին:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:










