Դուք գեր չեք, ձեր ստամոքսն ուռած է. ինչպես ազատվել այս խնդրից

Դուք գեր չեք, ձեր ստամոքսն ուռած է. ինչպես ազատվել այս խնդրից
Սեպտեմբեր 21 00:16 2019

Շատերը պատմում են, որ հաճախ են զգում, թե ինչպես է ուռում ստամոքսը։ Սա խնդիր է, որը սովորաբար առաջանում է ծանր մթերք ուտելուց հետո, սակայն կան մարդիկ, ովքեր այդ տհաճ զգացողությունն ունենում են ողջ ընթացքում։ Fhfn.org կայքը գրում է, որ այդ խնդիրը հետևյալ պատճառներն ունի։


• Դուք բավականաչափ ջուր չեք խմում։ Առողջական բազմաթիվ խնդիրներ են առաջանում այն պատճառով, որ օրգանիզմն անհրաժեշտ քանակով հեղուկ չի ստանում։ Սա հաճախ տեղի է ունենում սուրճի և ալկոհոլի օգտագործման պատճառով։ Եթե դուք դրանք շատ եք օգտագործում, դուք պետք է խմեք նաև 6-8 բաժակ ջուր։ Երբ օրգանիզմը ջրազրկվում է, այն սկսում է օգտագործել եղած հեղուկը։ Ուռածությունը կարող է առաջանալ հեղուկի՝ օրգանիզմում մնալու պատճառով։

 
 
Реклама 14


• Փորկապություն։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է սննդակարգում բջջանյութ ավելացնել։ Այն պետք է օգտագործել աստիճանաբար, հակառակ դեպքում խնդիրն ավելի կսրվի։ Սպիտակ հացի փոխարեն՝ օգտագործեք մուգ հաց, բնական հյութեր խմեք և հատապտուղներ կերեք։


• Դուք սթրեսի մեջ եք։ Որոշ հետազոտություններ պնդում են, որ ստամոքսի փքվածությունը կարող է նաև սթրեսի հետևանք լինել. երբ համակարգը սրթեսի մեջ է, ուղեղը նյութափոխանակության համակարգին թույլ չի տալիս նորմալ աշխատել։ Սա կարող է նաև փորկապության և ստամոքսի ցավի պատճառ դառնալ։ Սթրեսը հաղթահարելու դեպքում կազատվեք փքվածության խնդրից։


• Շատ արագ եք ուտում։ Կարևոր է սնունդը երկար ծամել և ուտել փոքր քանակով։


• Ածխաջրեր։ Փքվածության հետ կապված խնդիրը կարող է առաջանալ նաև շատ ածխաջրեր «ուտելու» պատճառով։ Խնդիրը կարող եք լուծել քիչ ածխաջրեր «ուտելով»։ Ալկոհոլն ու շաքարը փոխարինեք բանջարեղենով և մրգերով։

loading...