ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է․
«Հերթական զոհը, հերթական քաղաքական հաշվեհարդարը, երբ կեղծ ու շինծու մեղադրանքներով մարդուն կալանավորում են, հետո բանտախցում արձանագրում նրա մահը
Այս ամենը տեղի է ունենում մեզ հետ, որովհետև մենք՝ որպես ազգ, անհրաժեշտ չափով ու քանակով չենք կարողանում պայքարել ու դիմադրել այս ապազգային ռեժիմին, որովհետև մեզ բաժանել, պառակտել ու տարբեր «ականներով» ածականներ են կպցրել, իսկ մեզանից շատերին թվում է, թե փորձանքը հենց իրեն կշրջանցի։
Բայց վերջապես պետք է ուշքի գալ ու գիտակցել, որ հաջորդ զոհը կարող է լինել ընկերդ, բարեկամդ, հարևանդ կամ հենց դու ինքդ, որովհետև սրանք, զոհերին ընտրելիս, առաջնորդվում են մի գաղափարախոսությամբ. եթե հայ է ու չի ուրանում հայկականությունը, ուրեմն պետք է հալածվի, հետապնդումների ենթարկվի, բանտարկվի, իսկ եթե բախտն էլ չբերի՝ ուրեմն թող մեռնի»։










