15 ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասվածք է պատճառել ընկերուհուն


15 ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասվածք է պատճառել ընկերուհուն
Նոյեմբեր 10 22:17 2026

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ մի աղջիկ վնասվածք է ստացել։Այս մասին հայտնում են  ՀՀ ՆԳՆ-ից։

«Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։

Վնասվածք ստացած աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար. ստացել է առաջնային բուժօգնություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։