Ուժգին երկրաշարժ Գյումրիում, բնակիչները դրսում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Ուժգին երկրաշարժ Գյումրիում, բնակիչները դրսում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սեպտեմբեր 10 20:39 2019

Ժամը 20:23-ի սահմաններում Գյումրիում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ArmDay.am-ին փոխանցում են Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչները:

Մեզ հայտնի դարձավ, որ Գյումրու Մուշ թաղամասի բնակիչներն արդեն 20 րոպե է ինչ ցնցումներից հետո բնակարաններից դուրս են եկել: 

Բնակիչներն ասում են, որ երկու անգամ ուժեց ցնցում են զգացել:

Նախնական տեղեկություններով 4,7 մագինիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ ամենամոտը Ամասիային՝ 11 կմ, Գյումրիից՝ 29 կիլոմետր հեռավորության վրա, օջախի խորությունը 3 կիլոմետր: Երկրաշարժը զգացել են նաեւ Լոռու մարզում: Փլուզումներ այս պահի դրությամբ չկան: