ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած


ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած
Հուլիս 9 11:57 2019

Հուլիսի 8-ին, ժամը 19:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ի մոտակայքում ՊՆ թիվ N զորամասի «Ուրալ» մակնիշի  ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը հոսպիտալացվել է Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել և մոտեցրել ավտոքարշակին: