Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Mitsubishi-ն բախվել է 06-ին, 06-ն էլ հայտնվել է «գաի սուպերմարկետի» աստիճանների վրա


Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Mitsubishi-ն բախվել է 06-ին, 06-ն էլ հայտնվել է «գաի սուպերմարկետի» աստիճանների վրա
Հուլիս 8 23:35 2019

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 35 GV 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ գտնվող «գաի սուպերմարկետի» մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ 06-ը, առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել է սուպերմարկետի աստիճանների վրա:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi-ն վարել է կին, սակայն ոստիկաններին ներկայացել է ինչ-որ տղամարդ ով հայտնել, որ վարորդը ինքն է եղել: Ոստիկանությունը պարզում է, արդյոք նշված տեղեկությունը հավաստի է: