Արտակարգ իրավիճակ Երևանում. Պետական եկամուտների կոմիտե են ժամանել մեծ թվով հրշեջներ


Արտակարգ իրավիճակ Երևանում. Պետական եկամուտների կոմիտե են ժամանել մեծ թվով հրշեջներ
Հուլիս 8 23:03 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Խորենացի 7 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտե են ժամանել հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, ովքեր տեղեկություններ են ստացել, որ նշված շենքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը սկսվել է 6-րդ հարկի սենյակներից մեկից և այս պահին հրշեջները փորձում են մոտենալ կրակի օջախին, որպեսզի նախ կանխեն տարածումը, ապա մարեն այն:

Մանրամասները՝ քիչ ուշ