Տավուշի մարզում 27–ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի


Տավուշի մարզում 27–ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի
Հուլիս 8 18:51 2019

Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 10-ամյա Ն. Ա.-ին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն: