SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն ճանապարհային ոստիկանությունը պարզում է՝ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:
Մանրամասները՝ քիչ ուշ










