Հուլիսի 8-ին, ժամը 12:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Գ.), «Opel Astra» (վարորդ՝ Ռ.Դ.) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Վ.Ս.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:










