Խարբերդի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել


Խարբերդի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
Հուլիս 6 21:59 2019

Հուլիսի 6-ին, ժամը 14:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում տան տանիք է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:03-ին:

Այրվել են չբնակեցված տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ) և մոտակայքում՝ 100 քմ խոտածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: