Վայոց Ձորում 21–ամյա պայմանագրային զինծառայողը մեքենայով ընկել է Կեչուտի ջրամբարը


Վայոց Ձորում 21–ամյա պայմանագրային զինծառայողը մեքենայով ընկել է Կեչուտի ջրամբարը
Հուլիս 6 10:25 2019

Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:50-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Մանուկ Խաչատրյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 18 ՏՏ 337 համարանիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել Կեչուտի ջրամբարում: Վթարի հետեւանքով Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:



loading...