Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը


Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը
Հուլիս 5 22:50 2019

Հուլիսի 5-ին, ժամը 17:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հեռուստաաշտարակի մոտակայքում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը: