«Ծակած վերքեր, հեմորագիկ շոկ». 23-ամյա երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել


«Ծակած վերքեր, հեմորագիկ շոկ». 23-ամյա երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել
Հուլիս 5 19:19 2019

Հուլիսի 4-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել Ֆիրդուսի փողոցի մոտակայքում ժամը 22.30-ին՝ վիճաբանության ժամանակ։

Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնությունը։

Ձեռնարկված բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել:

Կատարվում է քննություն: