Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով կան տուժածներ


Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով կան տուժածներ
Հուլիս 4 20:39 2019

Հուլիսի 4-ին, ժամը 17:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (Ա.Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, որտեղ վարորդը և ուղևորներ Վ.Դ.-ն (ծնված 1986 թ.) և Հ. Լ.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ երկու ուղևորներինը՝ միջին ծանրության:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: