Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 25-ամյա Լևոն Բ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 TA 239 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Զորավար Անդրանիկ փողոցի 60 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Կ.-ին, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն:










