Ավտովթար Երևանում. Արշակունյաց պողոտայում՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Mercedes-ը, BMW-ն և Lada-ն. կան վիրավորներ


Ավտովթար Երևանում. Արշակունյաց պողոտայում՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Mercedes-ը, BMW-ն և Lada-ն. կան վիրավորներ
Հուլիս 2 21:34 2019

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19: 45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ CPS բեզալցակայանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 NF 297 համարանիշի, BMW մակնիշի 35 ՍM 774 համարանիշի և Lada մակնիշի E 282 BC 134 RUS համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: