Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, բեռնատար ավտոմեքենայի վրայից Վարդաղբյուր գյուղի ճանապարհին կցորդիչը պոկվել և բեռնատարի հետ հայտնվել է դաշտում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:










