SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով տաք հետքերով բացահայտել են «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած գողության դեպքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Վարշավա-Երևան չվերթի ուղևորների ուղեբեռի բեռնաթափման ընթացքում ուղևորներից մեկի ուղեբեռից շվեյցարական ֆրանկ գումար գողանալու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Ա. Մ.-ին: Պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են ու փաստերի ճնշման տակ Ա. Մ.-ն ներկայացրել է գողոնը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մ.-ն աշխատում է «Զվարթնոց հենդլինգ» ծառայությունում որպես օպերատոր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:










