ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 1-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ.Գ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարներն ուղևորին՝ Ք.Ա.-ին (ծնված 1981 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորները` Ա.Հ.-ն (ծնված 1951 թ.), Ա.Գ.-ն (ծնված 2014 թ.), Հ.Գ.-ն (ծնված 2018 թ.) և Ք.Ա.-ն (ծնված 1981 թ.), հոսպիտալացվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:










