4-րդ ուժեղ կարկուտն է տեղացել Շիրակի մարզում


4-րդ ուժեղ կարկուտն է տեղացել Շիրակի մարզում
Հունիս 29 20:40 2019

Քիչ առաջ Շիրակի մարզում կրկին կարկուտ է տեղացել: Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն, Հայրենյաց, Լեռնակերտ, Անի խոշորացված համայնքի տարբեր տարբեր բնակավայրեր, այդ թվում եւ Մարալիկը, գրում է Armtimes.com-ը:

Կարկուտ է տեղացել նաեւ Բավրայում: Շիրակում գրեթե համայնք չի մնացել, որ այս տարի կարկտահարված չլինի: Հիմնականում վնասված է հացահատիկային կուլտուրան՝ ցորեն, գարի: Վնասի չափի հստակեցումներն անում է Շիրակի մարզպետարանը: